Խորհրդարանում հյուրընկալվել են Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Էսենի եւ Յակոբ Հեդենսկոգի հետ: Արման Եղոյանը նշել է, որ Շվեդիան կարեւոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի դերակատարությունը ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցում: Կենտրոնի ներկայացուցիչները հիմնականում հետաքրքրվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններով, տարածաշրջանային զարգացումներով: Խոսելով Եվ

րամիության հետ ընդլայնվող փոխգործակցությունից` Արման Եղոյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարեւորության մասին: Կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում հայ-շվեդական գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:



ԼՐԱՀՈՍ