Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 17-ին ընդունել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը արժեւորել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաս
տան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումների մասին, ընդգծել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը: Հանդիպմանը Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին: Կողմերը քննարկել են հայ-գերմանական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: