ԵՄ-ն ռուսական 13 բանկի անջատել է SWIFT միջազգային համակարգից .banks.am

Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց:Meduza-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաեւ որոշել է ռուսական 13 բանկի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից

։ «Առաջին անգամ ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանից դուրս գտնվող վարկային եւ ֆինանսական հաստատությունների գործարքների վրա, որոնք օգտագործում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS): Բացի այդ, պատժամիջոցների փաթեթով կասեցվում է ռուսական ութ լրատվամիջոցի լիցենզիա, որ հեռարձակվում են Եվրամիությունում: ԵՄ-ն նաեւ ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:



ԼՐԱՀՈՍ